Ամուսնուցս եմ հարցնում ով, ով է․ Աննա Հակոբյան

Ամուսնուցս եմ հարցնում ով, ով է․ Աննա Հակոբյան

«Իմ քայլ»-ը հիմնադրամը կառավարութան շենք կամ Մաշտոցի պողոտա տեղափոխելու մասին հարցին ի պատասխան Աննա Հակոբյանն այսօր հրավիրված իր ասուլիսի ժամանակ ասաց․ «Հիմնադրամի աշխատակիցները «Աօքս»-ի շենքում են տեղավորվել։ Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն, ունեմ այնտեղ աշխատասենյակ։ Կառավարությունում ունեմ աշխատասենյակ։ Կառավարական շենքեր տեղափոխվելը երբեք չի քննարկվել։ Պետք է տարածք գտնենք հարմար, նաև մատչելի, որովհետև մենք խնայում ենք, տարածքները շատ թանկ արժեն, ու մենք չենք ուզում շատ գումար ծախսել վարձակալության վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները խնայողաբար ծախսել»։ Այնուհետև լրագրողներին հարց ուղղեց․ «Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»։ 

Նա անհեթեթություն անվանեց լուրերը, թե պաշտոնյաները հարկադրաբար են գումարներ փոխանցում «Իմ քայլին»։ Ինեսսա Գաբայանին, որը իր պարգևատրումը փոխանցել է «Իմ քայլին», նա չի ճանաչում, չի ճանաչում նաև մարզպետներին։ Աննա Հակոբյանը պատմեց, որ հաճախ մարզային այցելությունների ժամանակ ամուսնուց է ճշտում, թե ով, ով է։ «Մարզպետներին էլ չեմ ճանաչում, որովհետև թերթի գործունեությանը ներգրավված չեմ այնքան, որքան նախկինում։ Ամուսնուս հետ մարզեր այցելելու ժամանակ լինում է իրավիճակ, երբ նստած ենք լինում տարբեր մարդկանցով ու ես հարցրել եմ՝ սա ով է, ասել են՝ մարզպետն է», - նշեց Աննա Հակոբյանը։