Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»
Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Մեկդ տիկին Նախշուն ... Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք»։