Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

2013թ.-ի հոկտեմբերի 01-ին Ազգային ժողովի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է  նշանակվել  ՀՀԿ խմբակցության անդամ  Գևորգ Կոստանյանը և այդ պաշտոնում աշխատել մոտ  3-տարի:

2013թ.-ից մինչև 2016թ.-ը Գևորգ Կոստանյանն   իրեն հատուկ մարտավարությամբ և փիլիսոփայական ընդվզումներով  չակերտներով ասած «ՄԱՔՐՈՒՄ Է» ՀՀ գլխավոր դատախազությունը իր համար ոչ ցանկալի դատախազներից,ովքեր հեռացվում են «ԻՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ» հայտնի ձևակերպմամբ :
Շարունակելով համակարգի ՄԱՔՐՄԱՆ գործընթացը՝ պարոն Կոստանյանը  լծվում է նաև իրեն ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՈՎ շրջապատելու գործընթացին,ՈՐՈՆՑԻՑ Է

1.  Ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,ով Գևորգ Կոստանյանի 2013թ.-2016թ-ն ընկած պաշտոնավարման ընթացքում հանդիսացել է Երևան  քաղաքի դատախազը:

2. ՀՀ նախագահի 2016թ.-ի հունիսի 22-ի որոշման համաձայն Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը նշանակվել է Գևորգ Կոստանյանի տեղակալ: Որը Գևորգ Կոստանյանի նախապես արդեն պլանավորած պաշտոնական լիազորությունները դադարեցնելու և նրա փոխարեն Արթուր Դավթյանին նշանակելու հեռանկարն է եղել:

3. Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով ևս Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցրել է մոտ 3-տարի,այնքան,որքան Կոստանյանն է պաշտոնավարել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում՝ 2016թ.-ի հուլիսի 09-ին ազատվել է ՇՄ դատախազի պաշտոնից:  

4. Նույն օրը՝ 2016թ.-ի  հուլիսի 09-ի  Գ.Կոստանյանի մեկ այլ որոշման   համաձայն՝ Երևան քաղաքի դատախազ է նշանակվել  Կոստանյանի ՄԱՐԴԸ՝ Րաֆֆի  Վորոնցովի Ասլանյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից:

Ամենայն նպատակաուղղվածությամբ ՝Գևորգ Կոստանյանը  Րաֆֆի Ասլանյանին Երևան քաղաքի դատախազի պաշտոնում  նշանակելուց և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի շարք այլ վերադասավորումներ անելուց հետո  և այդկերպ  ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՅԻՑ   դուրս գալու նպատակով՝ ԻՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝  ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի  պաշտոնից:
2016թվականին  սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել  ՀՀ գլխավոր դատախազ նշանակել արդեն  Սերժ Սարգսյանի կողմից   նախատեսված  և ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Դավթյանին:

Կոստանյանը,տարբեր լրատվամիջոցներին  տված հարցազրույցների համաձայն՝ դադարեցրել է իր պաշտոնեական լիազորությունները իբր ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ունենալու պատճառով,որի հետևանքով այլս հնարավոր չի եղել աշխատել:Սակայն վերջինս ողջ և առողջ շարունակում է իր քծնանքի ֆունկցիաները իրականացնել և կատարել տարբեր գործառույթներ,այդ թվում նաև հայտնվեց հայտնի ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ գործով հանձնաժողովի կազմում:
Ստանձնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը Արթուր Դավթյանն էլ իր հերթին բարձր պաշտոններ  է նվիրել  իր  ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿՆԵՐԻՆ:
Մասնավորապես՝ իր նշանակումից 1-ամիս անց՝ 2016թ.-ի հոկտեմբերի 10-ի հրամանով  Շիրակի մարզի դատախազի պաշոնում նշանակվել է Կարեն Ավագի Գաբրիելյանը:Վերջինս նախկինում հանդիսացել է Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ,հետագայում Րաֆֆի Ասլանյանի տեղակալը:

ՀՀ դատախազը Կարեն Գաբրիելյանին  ներկայացնելով Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավարներին՝ միևնույն ժամանակ  հայտարարել ,ՄԵՋԲԵՐՈՒՄ.«Յուրաքանչյուրս պարտավոր ենք, որպեսզի ցանկացած դեպքով,որով կզբաղվի դատախազությունը,իրականացնի բազմակողմանի ,օյեկտիվ քննություն:Պետք է հասնենք  հանրային այն ընկալմանը,որ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»:

Իսկ նորանշանակ ՇՄ դատախազ Կարեն Գաբիելյանը խոստացել,ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Սկզբունքայնորեն մարզի տարածքում բացահայտել հանցագործության ցանկացած դեպք,հանցագործության դեպքին տալ իրավական գնահատական.հանցագործին ենթարկել քրեական պատժի,կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցի»:
Թվարկված  ժամանակագրական տվյալներն  ու նշանակված պաշտոնները  ուշագրավ են  իրենց ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅԱՄԲ:Իսկ դրանց մեջբերման նպատակը կայանում է նրանում,որ նշված  անձանց կողմից, ներկայացված հերթականությամբ,ՀՀ դատախազության սեփականաշնորհման  գործընթացն ու  հանցագործությունների  պարտակման  ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ   սույն՝  ՍԵՐԺԻ  ԹԱՅՖԱՆ  ակտիվ և որոշիչ դերակատարմամբ   բարոյազրկել է կոռումպացված ՀՀ գլխավոր դատախազության գործունեությունը:

Քանի դեռ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազն է,ապա իրենց կողմից կատարված հանցավոր քննությունը չի բացահայտվի,իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբիրելյանը երբևէ չի մտահոգվի այս առումով,քանի որ Արթուր Դավթյանը վերջինիս քավորն է և դրանով ամեն ինչ ասված է,ինչի հետևանքով  Շիրակի մարզում ոչ միայն որդուս՝ այլ ծանր սպանություններ են թաքցրել,որոնց վերաբերյալ  անձամբ ունեմ փաստեր:

Ուշագրավ է Ր.Ասլանյան-Ա.Դավթյան-Կ.Գաբիրելյան հանցավոր շղթան,ովքեր բացահայտ և անթաքույց, ի պաշտոնե խոչընդոտում են  որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի իրական հանգամանքերի բացահայտմանը,որդուս դանակի հարվածներ հասցրած, հասարակության համար վտանգ ներկայացնող մարդասպան Հովհաննես Թոփչյանին  վերցրել  են իրենց պաշտպանության տակ, հնարավորություն  տվել ազատությսն մեջ ապրելու,սպառնալիք ներկայացնելով  այլոց կյանքի համար:
Ըստ էության իմ պահանջն է հայտնաբերել մարդասպան Հ.Թոփչյանին և ենթարկել քրեական պատասխանատվության,նման պայմաններում որդուս սպանողը  ապավինելով իր ՀԶՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ՝ նոր հանցագործության շարժառիթ կարող է ունենալ՝ սպանելու նաև ինձ,առավել ևս բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ և աղջկաս հանդեպ, ինձ ավտովթարի ենթարկել: Հարուցվել են քրեական գործեր և պարտակվել:

Հարգելի վարչապետ.  
Ի գիտություն ձեզ, որ Ձեր ղեկավարած երկրի գլխավոր դատախազի գլխավորությամբ  թմրանյութ են թաքցնում, խմբակային՝ պատվիրված սպանություն, ՄԱՐԴԱՍՊԱՆ ԵՆ ՊԱՐՏԱԿՈՒՄ, ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ:

Ինքնըստինքյան այս պաշտոնյաները Գևորգ Կոստանյանի մաֆիայի հանցավոր շղթան,իրենց մոտ ընդունված ձևակերպումների համաձայն՝ ԳՈՐԾԻ ՏԵՐԵՐՆ ԵՆ:

Գյումրի քաղաքի  ոստիկանության Մուշի բաժնի պետ Հրաչյա Սահակյանն  ու  տեղակալ՝ Արա Ազնավուրյանը մինչ օրս՝ շուրջ 4-տարի  մնացել են անպատիժ,սրանք ի պաշտոնե,փողի դիմաց ընդունել են որդուս սպանության  պատվերը մեկ այլ պաշտոնյա՝ Լուսինե Գինոսյանից,իսկ սպանությունն  իրականացրել թաղի թմրամոլների միջոցով:

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները որքան էլ փորձեն առարկայազուրկ և խուսափողական պատասխաններ շաղ տալ այս ու այն կողմ՝ հանրության մոտ թյուր կարծիք ստեղծելու մտայնությամբ՝ միևնույն է, խուսափում են առերեսվել ՓԱՍՏԵՐԻ ՀԵՏ:Եվ սրանցից որևէ մեկը   մյուսից  երբևէ օբյեկտիվ քննություն չի պահանջի,կամ պատասխանատվութան ենթարկի,քանի որ  այսպես ասած՝ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԻՐԱՐ ՀԵՏ:

Հանցագործության մասին հաղորդումներ եմ տվել Արթուր Դավթյանի վերաբերյալ,վերջինս որոշում է կայացրել,որ իր արարքում հանցակազմ չկա:Ներկա պահին որոշումը բողոքարկվում է Ավանի դատարանում,դատավոր՝ Արմեն Վարդապետյանի վարույթում է և արդյոք դատարանը կաշկանդված չի լինի՝ ՀՀգլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումը վերացնելու,քանի որ որոշումը դատարանի կողմից վերացնելու դեպքում,քրեադատավարական նորմերի պահանջների համաձայն՝ հիմք է հանդիսանում  Արթուր Դավթյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Հանցագործութան մասին հաղորդումներ են տրվել վերը նշված  դատախազների,գործը քննած քննիչի վերաբերյալ,սակայն  Արթուր Դավթյանը  չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,խախտում է նաև իր իսկ կողմից որդեգրած՝  ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ:

2018 թվականի նոյեմբերի  24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է տրվել նաև  Գևորգ Կոստանյանի վերաբերյալ:Դարձյալ նույն հանցավոր ընթացակարգն է սկսվել:Ըստ Գ.Կոստանյանի   վերջերս արված հայտարարության՝ նա մեկնելու էր ՀՀ-ից,մինչդեռ  մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկվել վերջինիս նկատմամբ:Իսկ Արթուր Դավթանը քանի դեռ զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, նա կարող է   ազդել  նաև  իր վերաբերյալ քննության առնվող  դատական գործընթացի վրա:

Պետք է նշեմ, որ նա  ազդեցություն ունի  ներկայիս ՀՔԾ  պետ՝ Սասուն Խաչատրյանի և ՀՔԾ-ում քննվող գործերի  քննության վրա:Բնականաբար ՀՔԾ-ի գործառույթները ՀՀ դատախազության վերահսկողությամբ են իրականացվում:

Պարոն Փաշինյան, ինչպես Դուք ՝ 2015թվականի հունիսի 08-ի ԱԺ-ում  Ձեր ելույթներից մեկի ի ժամանակ ասում էիք,ՄԵՋԲԵՐՈՒՄ.«Գևորգ Կոստանյանը մի թռվռալ է թռվռում ....»՝ հիմա փաստորեն  թռվռաց-թռվռաց՝ ԹՌԱ՞Վ...
Խնրում եմ Ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել Գ.Կոստանյանի, Րաֆֆի Ասլանյանի,Կարեն Գաբրիելյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քանի դեռ այս անձինք զբաղեցնում են իրենց պաշտոնները չի կարող ՀՀ-ում լինել  արդար և օբյեկտիվ  նախաքննություն:

Սա այն փոխկապակցված պաշտոնեական հանցավոր շղթան է,որը թույլ չի տալիս բացահայտելու խմբակային սպանությունը,քանի որ իրենք խառնված  են այս գործում,գործը հեղեղված է կառուպցիայով: Այս անձինք վտանգ են ներկայացնում ողջ  ժողովրդի համար,քանի որ թույլ տրված  պաշտոնեական հանցագործությունները  պետության դեմ ուղղված հանցագործություններ են, իսկ  ՀՀ քրեական օրենսգքով համապատասխան քրեական պատասխանատվություն է նախատեսված:

Իսկապե՞ս օրենքի առաջ ԱՐԴԵՆ  բոլորը հավասար են՝ անկախ պաշտոնից ու   նոր իշխանության հետ  հասցրած որոշակի հարմար դիրքերից…ի՞նչ առավելություններով են օժտված այս անձինք  մնացած  պաշտոնյաներից,ովքեր  տարբեր քրեական գործերով ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ ՈՒ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ...

Հարգանքով՝  Ռուզան Ադանալյան