Ադրբեջանում չորս օր հեռուստատեսությունն ու ռադիոն չեն աշխատելու

Ադրբեջանում չորս օր հեռուստատեսությունն ու ռադիոն չեն աշխատելու

Ադրբեջանում հաստատվել է երկրի ողջ տարածքում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում համալիր պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու գրաֆիկը։ Ինչպես հաղորդում է Trend լրատվական գործակալությունը, պրոֆիլակտիկայի օրերին հեռուստա եւ ռադիո հեռարձակում չի լինելու։ Ընթացիկ տարում չորս նմանատիպ օրեր են լինելու՝ մարտի 4-ին, հունիսի 10-ին, սեպտեմբերի 16-ին եւ դեկտեմբերի 9-ին։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի իշխանությունները մարզային հեռարձակողներին դրամական օգնություն հատկացրեցին։