Գևորգ Պետրոսյանի առաջարկը

Գևորգ Պետրոսյանի առաջարկը

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ինչ՞ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի բարձրաստիճան պետական պաշտոնյաների յուրաքանչյուր գործուղումից հետո նրանցից պահանջել ներկայացնել գրավոր ստույգ հաշվետվություն, այդ թվում նաև՝ կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնց չապահովման դեպքում նրանց աշխատավարձից կատարվեն պահումներ...

 Թե չէ՝ ստացվում է, որ տնով-տեղով, թիկնազորով ու այլ սպասարկող անձնակազմով պետբյուջեի հաշվին տարվա հալալ կեսը արտասահմանների ամենսշքեղ հյուրանոցներում հանգրվանելու ծախսերը, որոնք վճարում են մեր հարկատուները, ոչ մի առարկայական արդյունք չեն գրանցում, իսկ հանրագումարում շահում են շրջմոլիկ պաշտոնյաներն ու նրանց պճնամոլ ուղեկցորդները...