Մենք ուզում ենք՝ երիտասարդները տեսնեն, որ այս պայքարում մենակ չեն

Մենք ուզում ենք՝ երիտասարդները տեսնեն, որ այս պայքարում մենակ չեն

Երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող անժամկետ դասադուլն ու նստացույցը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Բողոքի ակցիայի մասնակիցներին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց աջակցելու են եկել «Ադեկվադի» անդամները։

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ զրույցում նշեց․

«Դեռ օրեր առաջ մեր զորակցությունն էինք հայտնել ուսանողներին և երիտասարդներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում։ Կառավարությունը, մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է հակազգային ու հակապետական ռազմավարություն։ Մենք ուզում ենք, որ երիտասարդները տեսնեն, որ այս պայքարում մենակ չեն։ Սա իրոք պոտենցիալ ունի դառնալու համազգային պայքար՝ բոլոր հակազգային դրսևորումների դեմ։ Երբ վերլուծում ենք պետական պաշտոնյաների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին արած հայտարարությունները, կա մի դրվագ, որում կարելի է լիարժեք համաձայնվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրվագը վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է , որ Արայիկ Հարությունյանը միակ ու վերջնական հասցեատերը չէ»։