Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելող օրենքը կլինի հակասահմանադրական

Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելող օրենքը կլինի հակասահմանադրական

Քիչ առաջ մի շարք ավտոներկրողներ հերթական անգամ կառավարության շենքի դիմաց էին։

Լրագրողների հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ կառավարության շենքի դիմաց հերթական հավաքն անցկացնելու նպատակը վերաբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ կապված աջ ղեկով մեքենաների ներկրման թույլտվության հետ։

«Իրականում բարձրացրած այդ հարցը դրական լուծում է ստացել, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մնալու են գոնե մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Շնորհակալություն ենք հայտնում այդ որոշումն ընդունելու համար, սակայն իրականում մեր կողմից բարձրացրած թվով չորս հարցերից միայն մեկն է լուծում ստացել»,-նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնոլով աջ ղեկով մեքենաների շահոգործումն արգելող հնարավոր որոշմանը՝ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահը նշեց․ «Այս հարցում իրավական լուծման տարբեր ճանապարհներ կան, ես կցանկանայի հետադարձ ուժի խնդիրը բարձրացնել, քանի որ այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում կան աջ ղեկով ներկրված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումը թույլատրվում է և իրավաչափ է։ Եվ ընդունել այնպիսի մի օրենք, որը նրանց կզրկի այդ իրավունքից, կլինի հակասահմանադրական, քանի որ վատթարացնում է տվյալ սուբյեկտների կարգավիճակը։ Այսինքն՝ նրանք ունեին այդ իրավունքը, հիմա՝չունեն։ Երբ նախագիծը դրվի շրջանառության մեջ, մենք մեր գնահատականը առարկայական կհնչեցնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։