Ադրբեջանը շրջանցել է Հայաստանին ռազմական հզորության ոլորտում՝ գրավելով 44-րդ տեղը․ Global Firepower

Ադրբեջանը շրջանցել է Հայաստանին ռազմական հզորության ոլորտում՝ գրավելով 44-րդ տեղը․ Global Firepower

Global Firepower վարկանիշային աղյուսակի համաձայն, 2019 թվականին Ադրբեջանը ամրապնդել է իր պաշտպանունակությունը եւ բարձրացել ռազմական հզորության մակարդակով մինչեւ 52-րդ աստիճան, այն դեպքում, երբ Հայաստանը կորցրել է դիրքերը եւ իջել 96-րդ աստիճան։ Այս մասին հայտնում է Checheninfo.ru-ն։ Վարկանիշային ցանկում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բաղկացած է 367 հազար մարդուց, որից 67 հազարը իրականացնում է զինվորական ծառայություն, իսկ 300 հազարը գտնվում է պահեստազորում։

Ընդհանուր առմամբ, զինվորագրված է Ադրբեջանի բնակչության 3,7 տոկոսը։ Հայաստանի զինված ուժերի թիվը 245 հազար է, որից 45 հազարը իրականացնում են ամիջական զինվորական ծառայություն, իսկ 200 հազարը պահեստազորում են։ Հայաստանի բնակչության 8,1 տոկոսն է զինվորագրված, ինչը նշանակում է, որ Հայաստանն ավելի ռազմականացված է։ Ադրբեջանն ունի 138 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, Հայաստանը՝ 63։

Ընդ որում, Ադրբեջանն ունի 18 կործանիչ եւ 17 մարտական ուղղաթիռ։ Ադրբեջանն ունի 665 տանկ եւ 1971 զրահամեքենա, 419 հրանոթ եւ 182 հրթիռային համակարգ, իսկ Հայաստանն ունի 110 տանկ, 500 զրահամեքենա, 213 հրանոթ, եւ 70 հրթիռային համակարգ։ Հայաստանը որպես ցամաքային երկիր չունի ռազմածովային նավատորմ։ Global Firepower-ի տվյալների համաձայն, Ադրբեջանն ունի 31 մարտական նավ եւ 4 սուզանավ։ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 1,6 միլիարդ, Հայաստանինը՝ 0,512 միլիարդ դոլար։

Նշենք, որ ռազմական հզորությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն, է, ապա Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան։ Վեցերորդ տեղում Ճապոնիան է, ապա գալիս է Մեծ Բրիտանիան։ Թուրքիան 9-րդ տեղում է, Ղազախստանը՝ 54-րդ տեղում է հայտնվել, Իրանը՝ 14, իսկ Իսրայելը՝ 17-րդ տեղում։