Աննա Նետրեբկոն կրկին համերգով հանդես կգա Եվրոպայում

Աննա Նետրեբկոն կրկին համերգով հանդես կգա Եվրոպայում

Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն ապրիլի քսաներկուսին կրկին համերգով հանդես կգա Եվրոպայում։ Այս մասին հայտնում է StarHit պարբերականը։ Ըստ երգչուհու ներկայացուցիչ Մաքսիմ Բերինի, Աննան արդեն մեկնել է Մոնակո, որպեսզի սկսի փորձերը։

Ապրիլի 22-ին նա հանդես կգա Մոնտե-Կարլոյի թատրոնում։ Ավելի վաղ, նա որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել ստեղծագործական գործունեությունը։ Դա, ըստ երգչուհու պրոդյուսերի, պայմանավորված է եղել մշակութային հանրույթի վրա ճնշումներով։ Մարտի մեկին նա չեղյալ էր հայտարարել Համբուրգում ունենալիք համերգը։