Էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ նավթի համաշխարհային գների աճի մասին

Էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ նավթի համաշխարհային գների աճի մասին

Ինչպես հայտնի է, նավթը համաշխարհային շուկայում բավական կայուն դրական գնային դինամիկա է արձանագրում վերջին շրջանում` հասնելով մեկ բարելի դիմաց 70 դոլար գնանշին։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, նավթի գնաճը պայմանավորված է չորս հիմնական պատճառներով։

Ըստ այդմ, նախ պետք է հաշվի առնել, որ հաջողությամբ է աշխատում ՕՊԵԿ+ համաձայնագիրը, որով էականորեն կրճատվել է նավթի արդյունահանումը։ Բացի այդ, Իրանի եւ Վենեսուելայի դեմ սանկցիաների խստացումը եւս շուկայում քանակական նվազման է հանգեցրել, որը եւս գնաճի է բերել։

Բացի այդ, անորոշ է նավթի արդյունահանման հեռանկարը Լիբիայում, որտեղ շարունակվում են մարշալ Խաֆթարի եւ կառավարական ուժերի պատերազմը։ Սրանց հետ մեկտեղ էլ, շարունակում է աճել պահանջարկը, որը այս տարվա համար օրական կազմում է 209 միլիոն բարել։ Բացի այդ, շուկան սկսում է վերականգնվել։