Վրաստանում բենզինը ռեկորդային արժեքի է հասել

Վրաստանում բենզինը ռեկորդային արժեքի է հասել

Հուլիսի 20-ին բենզինի գինը Վրաստանում հասել է ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Համաձայն Gulf բենզալցակայանի աշխատակցի՝ բենզինի գինը սկսել է բարձրանալ վերջին 2 օրվա ընթացքում։

«Գինը բարձրացել է մի քանի թեթրի եւ մեզ՝ աշխատակիցներիս, հայտնի չեն պատճառները։ Օրինակ՝ Regular բենզինը, որ արժեր 2.50 լարի՝ հասել է 2.54 լարի արժքի», պատմել է աշխատակիցը։

Վերջին ամսվա ընթացքում վրացական լարիի կուրսը անկում է գրանցել դոլարի նկատմամբ։ Նավթամքերքի ներկրողնորի միության նախագահ Վանո Մտրալիշվիլիի կարծիքով ազգային փոխարժեքի արժեզրկումը հասնում է պատմական ռեկորդի եւ բենզնի աժեքի բարձրացումը ուղղակիորեն կապված է այս հանգամանքի հետ ։ 

Նյութի աղբյուր՝ aif.ru