Լեոնիդ Յակուբովիչը՝ հայտնի տեսանյութի մասին

Լեոնիդ Յակուբովիչը՝ հայտնի տեսանյութի մասին

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը «Կոմսոմոլսակայա պրավդա»-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս համացանցում հրապարակված հայտնի տեսանյութին, որտեղ երեւում են կադրեր այն մասին, թե ինչպես «Հրաշքների դաշտ» հաղորդման նկարահանումից հետո մասնակիցների կողմից որպես նվեր բերված ուտելիքները հյուրասիրվում են հանդիսականներին։

Յակուբովիչը նշել է, որ արդեն երեսուն տարի գործում է այդ ավանդույթը, եւ այդտեղ որեւէ վատ բան պարզապես չկա, իսկ ովքեր հյուրասիրության մեջ տեսնում են նեգատիվ, ապա ռուսաստանցի չեն եւ տեղյակ չեն ռուսական հյուրասիրության կանոններին։

Հաղորդավարը նրանց խորհուրդ է տվել շատ գրքեր կարդալ ռուսական կենցաղի եւ հյուրասիրության մասին կամ էլ տեղեկություններ իմանալ գիտեցողներից։ Յակուբովիչը նաեւ հավելել է, որ հյուրասիրության ընթացքում քննարկումներ են լինում նաեւ այն մասին, թե ինչպես անցան նկարահանումները։