Լուիզա Ղամբարյանը «Վստրեչի Ապերի» գործով ներգրավված է որպես վկա

Լուիզա Ղամբարյանը «Վստրեչի Ապերի» գործով ներգրավված է որպես վկա
Լուիզա Ղամբարյան, «Վստրեչի Ապեր»

Քիչ առաջ մեկնարկեց «Վստրեչի Ապեր» մականունով քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի գործով դատական նիստը։

Մինչ այդ դատական կարգադրիչը ճշտում էր՝ դատավարության կողմերից ով է ներկա, ով՝ ոչ։ Պարզվեց, որ նիստին ներկա չէ հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։

Տուժող կողմի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դերասանուհին գործով անցնում է որպես վկա, այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել: