Սասունի խնամին՝ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ժ/պ

Սասունի խնամին՝ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ժ/պ

Հրազդանի քաղաքապետարանի ներքին աուդիտի, տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման, կրթության, մշակույթի և սպորտի, տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժինների պետերի հաստիքները թափուր էին: Օրեր առաջ քաղաքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետի ժ/պ նշանակվեց Գուրգեն Հակոբյանը, ով 26 տարեկան է: Հրազդանի քաղաքապետի խորհրդական Անահիտ Նազարյանը համակարգում էր կրթության, մշակույթի և սպորտի բաժինը: Նազարյանը  ազատման դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից: Հիշեցնենք, որ Անահիտ Նազարյանը նախկինում զբաղեցնում էր կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնը:    

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժ/պ է նշանակվել Սասուն Միքայելյանի խնամին՝ Զարիկ Վարդանյանը: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ Զարիկ Վարդանյանը կզբաղեցնի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը: Քանի որ նա չուներ համապատասխան հավաստագիր, որոշեցին իրենց խնամուն տեղավորել կրթության բաժնում: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը հաստատեց, որ Սասուն Միքայելյանի խնամին՝ Զարիկ Վարդանյանը աշխատանքի ընդունման դիմում է գրել եւ վաղվանից կանցի աշխատանքի: 
Քաղաքապետարանի մյուս երկու բաժինների հաստիքները լրացնելու համար Միքայելյանները  դեռ  փնտրտուքի մեջ: 

Նշենք, որ քաղաքապետարանում բաժնի պետերի ժամանակավոր պաշտոնակատարների մրցույթ չի անցակվել եւ առաջիկայում չի էլ անցկացվի: Ըստ քաղաքապետարանի մոտ կանգնած մեր աղբյուրի՝ եթե մրցույթ անցկացնեն ուղղակի խայտառակ կլինեն, քանի որ բաժնի պետերը չեն կարողանա անգամ առաջին փուլը անցնել: