Բողոքի ակցիա՝ արդարադատության նախարարության դիմաց, պահանջում են Զեյնալյանի հետ հանդիպում (տեսանյութ)

Բողոքի ակցիա՝ արդարադատության նախարարության դիմաց, պահանջում են Զեյնալյանի հետ հանդիպում (տեսանյութ)

Արդարադատության նախարարության դիմաց այս պահին ակցիա է։ Էջմիածնից ժամանած տասնյակ քաղաքացիներ պահանջում են հանդիպում նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Նրանք ուզում են իմանալ՝ ինչո՞ւ նախարարությունը թույլ չի տալիս, որ ՌԴ-ում 4 տարի ադրբեջանցու սպանած էջմիածնեցի Արման Առաքելյանին տեղափոխեն Հայաստան՝ պատիժը Հայաստանում կրելու։ Արման Առաքելյանը այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի բանտում։ 

Արման Առաքելյանի ընտանիքի փաստաբան Արթուր Դաշյանը Hraparak.am-ին ասաց՝ իրենց խնդրանքն ու պահանջն այն է, որ նախարարությունը թույլ տա Արման Առաքելյանին տեղափոխեն Հայաստան՝ այստեղ իր պատիժը կրելու, որպեսզի հարազատներին մոտ լինի։ 

«Մարդիկ պահանջ չեն դրել, որ նա գա այստեղ՝ բաց թողնեն, պահանջը նրանում է, որ հետագա պատիժը կրելու համար գա Հայաստանի Հանրապետություն»,-ասաց նա։

Դաշյանն ասաց, որ ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը, որ Առաքելյանին ետ տեղափոխեն Հայաստան, բայց հայկական կողմը՝ ի դեմս նախարար Զեյնալյանի, նրան, չգիտես ինչու, չեն ուզում ընդունել։ 

«Եվ քաղհայց կար ուղղված՝ մեկ միլիոն ռուբլու չափով, ում որ վնաս է պատճառվել, այդ քաղհայցը Ռուսաստանում ապրող հայ բարերարների կողմից մարվել է»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ սա էքստադիցիա չէ, այլ հետագա պատիժը ՀՀ-ում կրելու գործընթաց։

 Մանրամասն՝ տեսանյութում։