Իրանի վրա ճնշումը կշարունակվի. Մայք Պոմպեո

Իրանի վրա ճնշումը կշարունակվի. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները շարունակելու են ճնշում գործադրել Իրանի վրա: Նման հայտարարություն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հնչեցրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Սոչիում ունեցած հանդիպումից հետո: Պոմպեոն ասել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի նվազեցնի վերջինիս` իրադրությունն ապակայունացնող հնարավորությունները: Մինչ այս, նշենք, որ ամերիկյան կողմը որոշել է անվտանգության նկատառումներից ելնելով Իրաքում ունեցած իր դեսպանությունը տարհանել, քանի որ ունի մտավախություն, որ այն կդառնա հարձակումների թիրախ շիա մահմեդական խմբերի կողմից: