Քաղաքական մեծամասնությունը ցուցադրեց իրավունքի հերթական բռնաբարությունը

Քաղաքական մեծամասնությունը ցուցադրեց իրավունքի հերթական բռնաբարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով` «Հայաստան» խմբակցությունն անակնկալի է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ակցիայից.

«Մենք ոչնչից տեղյակ չէինք: Թագուհի Թովմասյանն իր ելույթի ժամանակ խոսքի կեսից ասաց, որ ամբիոնից չի հեռանալու և ակցիա է իրականացնելու, ով ցանկանում է իրեն միանալ, կարող է առաջ գալ: Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին կանչեց դահլիճ անվտանգության աշխատակիցներին: Անկեղծ եմ ասում, որ տեղյակ չենք եղել Թագուհու ակցիայից, բացարձակապես ոչինչ չենք իմացել»,- նշում է պատգամավորը:

Նրա խոսքով` նման միջադեպերն անընդունելի են և ցանկացած պատգամավոր կարող է ամբիոնն օգտագործել իր քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար. «Մենք ոչնչից տեղյակ չենք եղել, սակայն մարդն ունեցել է քաղաքական պահանջ և դա կատարել է: Նա ընտրել է պայքարի այդ եղանակը: Քաղաքական մեծամասնությունը ցուցադրեց իրավունքի հերթական բռնաբարությունը»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում լարված իրավիճակ էր։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից։
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Քաշքշոց սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։