Թատերականի դռները բացվեցին․ ուսանողները ռեկտորի հրաժարականի հարցը կքննարկեն նախարարի հետ

Թատերականի դռները բացվեցին․ ուսանողները ռեկտորի հրաժարականի հարցը կքննարկեն նախարարի հետ

Քիչ առաջ Թատերական ինստիտուտի դռները բացվեցին, ուսանողները համաձայնեցին հանդիպել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ ներկայացնել իրենց պահանջը, իսկ ուսանողների պահանջը մեկն է, որպեսզի արդեն ռեկտորի պաշտոնում ընտրված Լիլիթ Արզումանյանը հրաժարական տա։ Բուհի ուսանողությունը պնդում է՝ չունեն կոնկրետ թեկնածու, պարզապես ուզում են, որ այլընտրանք լինի Արզումանյանից բացի։  

Ինչ վերաբերում է նորընտիր ռեկտորին, ապա ինչպես Արզումանյանն է նկատել իր հրաժարականի հարցը կապված է նախարարից, եթե նա նույն ցանկությունը հայտնի, ինչպես եւ ուսանողները, ապա հրաժարական կտա։