Բանկ կողոպտող ձախողակի արկածները Մոսկվայում

Բանկ կողոպտող ձախողակի արկածները Մոսկվայում

Մոսկվայում տեղի է ունեցել բանկի կողոպուտի հերթական դեպքը, որը վերջացել է բավական կուրիոզ վերջաբանով։ Ձախողակ կողոպտիչը մտել եւ ուզել է թալանել մոսկովյան բանկային գրասենյակներից մեկը այն դեպքում, երբ այդ բանկը կանխիկ դրամով ոչ մի գործառնություն չի իրականացնում։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Նշվում է, որ մեծ է եղել ձախողակ կողոպտիչի զարմանքը, երբ իմացել է, որ տվյալ բանկային բաժանմունքը կանխիկ դրամով գործարքներ չի իրականացնում եւ պարզապես կանխիկ դրամ այնտեղ չկա։ Նա ստիպված է եղել փախուստի դիմել եւ իրավապահներից թաքնվել առանց ավարի։ Հարուցվել է քրեական գործ։ Իրականացվում են գործողություններ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։