Ռուսական ԶԼՄ-ները՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

Ռուսական ԶԼՄ-ները՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ից 19-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։


«Լենտա ռու»-ն հրապարակվել է 64 հոդված, 18-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 27-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 19 նյութից 11-ը՝ չեզոք, 5-ը՝ հայամետ, 3՝ ադրբեջանամետ։


«Գազետա ռու»-ն հրապարակել է 99 հոդված, 23-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 42-ը՝ հայկական կողմինը, 34-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 34 նյութից 22-ը՝ չեզոք, 10-ը՝ հայամետ, 2՝ ադրբեջանամետ։


«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 148 հոդված, 53-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 74-ը՝ հայկական կողմինը, 21-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 21 նյութից 16-ը՝ չեզոք, 3՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։


«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 93 հոդված, 55-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 38-ը՝ հայկական կողմինը, 26-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 26 նյութից 19-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 4-ը՝ ադրբեջանամետ։


«Ռեգնում»-ը հրապարակել է 87 հոդված, 23-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 34-ը՝ հայկական կողմինը, 30-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 30 նյութից 23-ը՝ չեզոք, 4-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։


Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի ընթացքում հաստատվեց, որ Թուրքիան կանգնած է սկսված լայնածավալ ռազմական գործողությունների հիմքում։ Այս համատեքստում ներկայացուցիչների պալատի անդամ Տուլսի Գաբբարդը նշել է, որ Թուրքիան պետք է լքի ՆԱՏՕ-ն։

Լյուքսեմբուրգի խորհրդարանն, իր հերթին, բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։
Ռուսական մամուլը գրում է, որ Իսրայելում բողոքի ակցիաներ են սկսվել՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ։