Բաքուն պատրաստակամություն է հայտնել զոհված հայ զինվորականների դիակները փոխանցել ԿԽՄԿ միջոցով․ ՏԱՍՍ

Բաքուն պատրաստակամություն է հայտնել զոհված հայ զինվորականների դիակները փոխանցել ԿԽՄԿ միջոցով․ ՏԱՍՍ

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կերպով իր տրամադրության տակ եղած զոհված հայ զինվորականների դիակների մի մասը փոխանցել Հայաստանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական հայտարարության, որն արվել է Բաքվի կողմից, դիակների փոխանցումը Ադրբեջանը պատրաստ է իրականացնել ԿԽՄԿ միջոցով, համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված հումանիտար զինադադարի համաձայնության։Փոխանցումը պետք է իրականացվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Թովուզի շրջանում, նախապես համաձայնեցված հումանիտար միջանցքով ԿԽՄԿ մասնակցությամբ։Բաքուն ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հայկական կողմին։