«Մերսեդեսը» ներկայացրել է Tesla Model S-ի շքեղ մրցակցին

«Մերսեդեսը» ներկայացրել է Tesla Model S-ի շքեղ մրցակցին

Ֆրանկֆուրտում «Մերսեդեսը։ ներկայացրել է իր հիասքանչ էլեկտրական սեդանը՝ Vision EQS անվան ներքո։ Ներկայացվածը սակայն էլեկտրամեքենայի նախատիպն է եւ ոչ ամենեւին վերջնական տարբերակը։ Մասնագետները արդեն հայտարարել են, որ այն կլինի Tesla Model S-ի լուրջ մրցակիցը։ Այս մասին գրում է enovosty.com-ը։ Մեքենան հավաքված է բացարձակապես այլ պլատֆորմում։ Թափքը գերսահուն է եւ չունի կտրուկ անցումներ։ Մեծացված է նաեւ անվային բազան։ Սրա շնորհիվ սալոնը զգալիորեն մեծացել է։ Այն ունի գերժամանակակից օպտիկա։ Ռադիատորային ցանցի փոխարեն դրվել է 188 լուսադիոդներից բաղկացած պանել, իսկ կողքերին՝ լուսարձակներ, բաղկացած 229 եռաթեւ աստղիկներից։ Սալոնի կոմպլեկտացիայում կա MBUX ժամանցային համակարգ։ Կուտակիցները հզորությունը 100 կՎտ է։ 80 տոկոս լիցքավորման համար բավարար է քսան րոպեն։ Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ։