Նոր նախարարին անհանգստացնու՞մ է կարմրուկի համաճարակային պատկերը

Նոր նախարարին անհանգստացնու՞մ է կարմրուկի համաճարակային պատկերը

Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Քովիդ էր. իրավիճակը՝ լարված: Հանրությունը քննարկում էր, որ համաճարակի կառավարման հետ խնդիրներ ունենք: Այդ ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում էր. «նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»:

Եվ ահա, տարիներ անց, պարզվում է, որ կարմրուկն էլ պատշաճ չի կառավարվում: 
2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվեց 545 դեպք: 
Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը:

Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո՝ հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է: 

Հ.Գ. Չհասկանալը մի այիբ է, չհասկանալը, որ չես հասկանում՝ մի քանի, ու արդեն՝ վտանգավոր...