Թղթի վրա դատավոր կա, սակայն փաստացի չկա․ Քոչարյանի պաշտպան

Թղթի վրա դատավոր կա, սակայն փաստացի չկա․ Քոչարյանի պաշտպան

«Նոր բողոք ենք ուղարկել ՄԻԵԴ, պարբերաբար տեղեկություն է փոխանցվում դատական գործընթացի ընթացքի եւ նախկին նախագահի իրավունքների պաշտպանության հետ կապված: Փաստաբան Արամ Վարդեւանյանը կապի մեջ է երկրի օմբուդսմենի հետ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Ասուլիսին ներկա մյուս պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ նշեց, որ մարդու իրավունքների՝ մասշտաբային առումով աննախադեպ խախտում է տեղի ունենում: Թղթի վրա դատավոր կա, սակայն փաստացի չկա։