Պետդեպում ասել են, թե որն է ՀՀ-ին աջակցելու նպատակը

Վաշինգտոնը հավատարիմ է աջակցելու Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմանն ու անվտանգության ամրապնդմանը, Կարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ընդգծել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը։
Նա նշել է, որ դա չի նշանակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացում։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն»,- ասել է Քիմը։
Միացյալ Նահանգները ձգտում է բարելավել Երևանի ու Բաքվի միջև կապերը՝ նրանց մղելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Այնուամենայնիվ, դիտարկվում են նաև Հայաստանին աջակցելու այլ տարբերակներ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով օգնությունը: Ընթացիկ ֆինանսական տարում այն կկազմի մոտ 77 մլն դոլար՝ գրեթե կրկնակի, քան երկու տարի առաջ։
Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությունն ապահովելու այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են կլիմայական և պարենային անվտանգությունը և այլն:
Կարծիքներ