Հարստանում է ոչ թե Հայաստանն ու Երեւանը, այլ Փաշինյանի խմբակը

Հարստանում է ոչ թե Հայաստանն ու Երեւանը, այլ  Փաշինյանի խմբակը

Մեր պայքարը սոսկ տրանսպորտի մասին չէ, երկրում տեղի է ունենում սոցիալ-տնտեսական տեռոր: Մի կողմից ամեն ինչ թանկացվում է, մյուս կողմից քաղաքային իշխանությունը եւ պետական իշխանությունը սեփական բյուջեն գրելիս օգտագործում են ուռճացված թվեր, որոնց արդյունքում հարստանում է ոչ թե Հայաստանն ու Երեւանը, այլ Նիկոլ Փաշինյանի խմբակը: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հայտարարել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Մենք պետք է ամեն կերպ պայքարենք, որ այս գործընթացը դադարեցվի, ցույց տանք իրենց տեղը»,- ասել է նա: