Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել: