Ասադին ՌԴ քաղաքացիությու՞ն կտան
Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադը պետք է ստանա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
Այս մասին «Պարագրաֆ» առցանց հրապարակմանը հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։
Նրա խոսքով, տարեկան մոտ 700 հազար մարդ ռուսական անձնագիր է ստանում, և նրանց ճնշող մեծամասնությունը բնավ հայտնի մարդիկ չեն։
Պատգամավորի խոսքով, եթե Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարողացել է դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապա քաղաքացիություն պետք է տրվի նաև Ասադին, ով, չնայած իր նկատմամբ ներկայիս բացասական վերաբերմունքին, բավականին շատ բան է արել Ռուսաստանի համար:
Նշենք, որ իշխանության տապալումից հետո Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ ապաստան է ստացել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական որոշմամբ:
Կարծիքներ