Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի. Կոբախիձե

«Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը»,- Արաբական Միացյալ Էմիրություններում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրախորհրդարանը մինչ օրս հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ հինգ բանաձևին և հինգն էլ մեկը մյուսից անլուրջ են եղել։ Կոբախիձեի խոսքով՝ սա Եվրախորհրդարանում նախաձեռնված հերթական՝ վեցերորդ, անլուրջ նախագիծն է։
«Եվրախորհրդարանի բանաձևը մեզ համար արժեք չունի՝ հաշվի առնելով դրա անարդար բնույթն ու բովանդակությունը ։ Իրականությունն այն է, որ Վրաստանում երկիրը կառավարվում է ժողովրդավարական ճանապարհով, ընդդիմությունն իր էությամբ հակաժողովրդավարական է, սակայն տեսնում եք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը երբեմն արտահայտում են արմատական ընդդիմությանը, արմատականությանը և այն ամենին, ինչն այսօր այնքան հստակ քննադատում է ԱՄՆ նոր վարչակազմը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Կարծիքներ