Որոնք են հայտնի դերասանի չորս ամենասիրած կինոնկարները
Իռլանդացի հայտնի դերասան Մաքյլ Ֆասբենդերը ներկայացրել է, թե որոնք են հանդիսանում իր ամենասիրած կինոնկարները։ Դրանք են՝ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը»՝ նկարահանված 1972 թվականին, ռեժիսորներ Իթան Կոենի եւ Ջոել Կոենի «Մեծ Լեբովսկին»՝ նկարահանված 1998 թվականին, ռեժիսոր Սերջո Լեոնեի «Մի անգամ Ամերիկայում» կինոնկարը՝ նկարահանված 1984 թվականին եւ Մարտին Սկորսեզեի «Փառապանծ տղաները»՝ նկարահանված 1990 թվականին։ Հիշեցնենք, որ հաջորդ տարի կկայանա Ֆասբենդերի մասնակցությամբ «Հույսը» միստիկ մարտաֆիլմի պրեմիերան։
Կարծիքներ