Հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար

Հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար

Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։ 

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին