Անջելինա Ջոլին ժամադրության է գնացել 26-ամյա դերասանի հետ․ լուսանկարներ

 Անջելինա Ջոլին ժամադրության է գնացել 26-ամյա դերասանի հետ․ լուսանկարներ

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջոլիին նկատել են լոնդոնյան սրճարաններից մեկում Normal People հեռուստասերիալի աստղ, 26-ամյա Փոլ Մեսկալի հետ։

Անսպասելի զույգը   սուրճ էր խմում, երբ ականատեսներից մեկը բռնացրել է նրանց և լուսանկարել։ Հանդիպումը հազիվ թե ռոմանտիկ համարվի, քանի որ երիտասարդ դերասանի և Անջելինայի կողքին նստած էր նրա դուստրը՝ Շիլոն։Ըստ ինսայդերների՝ Ջոլին դստեր հետ այցելել է Ալմեյդա թատրոն, որտեղ դիտել են «Ցանկություն անունով տրամվայ» ներկայացումը։ Հենց այս բեմադրության մեջ Փոլը խաղում է գլխավոր դերերից մեկը։ Դե, կարծես Անջելինան այնքան հուզված էր ծագող աստղի դերով, որ որոշեց անձամբ արտահայտել իր ուրախությունը։