«Х» սոցկայքի դիտելիությունը կտրուկ աճել է
Ամերիկացի հայտնի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իրեն պատկանող «Х» սոցկայքի դիտելիությունը կտրուկ աճել է։ Նա նշել է իր գրառման մեջ, որ կարելի է արձանագրել, որ «Х» սոցկայք այցելությունների պատմական առավելագույն ցուցանիշ է ֆիքսվել։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած համապետական ընտրությունների ֆոնին կտրուկ ավելացել է «Х»-ի ակտիվ օգտատերերի թիվը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսից Մասկն ակտիվորեն աջակցում է ԱՄՆ արդեն ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին։ Թրամփն էլ հայտարարել էր, որ եթե ընտրվի, առաջարկելու է, որպեսզի Մասկը գլխավորի ամերիկյան կառավարության գործունեության արդյունավետությունը չափող հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովը զբաղվելու է կառավարության ծախսերի աուդիտով եւ դաշնային պետական մարմինների բարեփոխումներով, նպատակ ունենալով վերացնել խարդախություններն ու անարդյունավետությունը պետական համակարգից։ Մասկը համաձայնել է ընդունել այդ առաջարկը։
Կարծիքներ