Շնորհակալություն եմ հայտնում Արա Բաբլոյանին. Ռուբեն Մելիքյան

Շնորհակալություն եմ հայտնում Արա Բաբլոյանին. Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր բարձրաստիճան պաշտոնյաներից հատուկ համակրանք եմ ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ։

Փորձառու, բարի, իր ոլորտում (բժշկության մեջ)՝ բարձր պրոֆեսիոնալ, համեստ, ոչ-ինտրիգային։

ԱԺ քաղաքական նոր մեծամասնությունն էլ, սևուսպիտակի իր քաղաքական մշակույթին հավատարիմ, շատ հետևողական է և գտել է ԱԺ նախագահի այնպիսի թեկնածու, որը լիարժեքորեն օժտված լինի վերը նշված 5 հատկանիշների ճիշտ հակադիր հատկանիշներով։

Պարոն Բաբլոյանին շնորհակալություն եմ հայտնում իր պետականաշահ գործունեության համար և մաղթում ամենայն բարիք»։