Նոր դիետա, որը կապահովի առողջ կյանք

Նոր դիետա, որը կապահովի առողջ կյանք

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են նոր սննդակարգ, որը կարող է հանդիսանալ ինչպես այսօրվա, այնպես էլ ապագա սերունդների համար առողջ կյանքի գրավականը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Այն նախատեսում է մսի եւ ձվի օգտագործման կրճատում։ Այսպես, ըստ հրապարակման, 2050 թվականին մոլորակի բնակչության թիվը կգերազանցի 10 միլիարդը եւ հետեւաբար մսի օգտագործումը օրական պետք է կրճատվի մինչեւ օրական 7 գրամ, քանի որ ներկայիս օրական օգտագործման ծավալը վտանգավոր է մոլորակի համար։ Այսպես նոր դիետայի համաձայն, օրական թույլատրվում է օգտագործել մեկ փոքրիկ կտոր նրբերշիկ կամ մսի գնդիկ կամ էլ բեկոնի կտոր։ Միաժամանակ, օրական յուրաքանչյուրը կկարողանա ուտել 500 գրամ մրգեր ու բանջարեղեն, 29 գրամ թռչնի միս եւ 28 գրամ ձուկ։ Միաժամանակ մեկ շաբաթվա համար չի կարելի ուտել ավելին, քան 1,5 ձու։ Այս դիետան կօգնի ոչ միայն մոլորակի բուսական եւ կենդանական աշխարհը պաշտպանել անհետացումից, այլ նաեւ մարդկանց՝ առողջ ապրելակերպ վարել։