Մռայլ կանխատեսում՝ Հայաստանի վերաբերյալ

Մռայլ կանխատեսում՝ Հայաստանի վերաբերյալ

2100 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 2 միլիոն 39 հազար մարդ, ինչը 913 հազարով քիչ կլինի, քան 2018-ին։ Նման կանխատեսում է արվել ՄԱԿ-ի բնակչության մասին զեկույցում։

Զեկույցում քննարկվում է երկու հիմնական սցենար՝ լավատեսական ու հոռետեսական։

Այսպես, եթե իրադարձությունները զարգանան բացասական հունով, ապա մինչեւ ընթացիկ դարի վերջ Հայաստանում կմնա միայն 1,207 միլիոն մարդ։

Դրական սցենարի դեպքում Հայաստանի բնակչությունը կարող է աճել 224 հազարով եւ կազմել 3,175 միլիոն մարդ։

Անցյալ տարվա դրությամբ, Հայաստանի բնակչությունը աճել է 7 հազարով եւ կազմում է 2,952 միլիոն մարդ։ Այս տարի աճը 1000-ով պակաս կլինի եւ 2019-20 թթ համար կանխատեսվում է, որ Հայաստանի բնակչությունը կաճի 6 հազարով։ Ընթացիկ դարի կեսին՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի 136 հազարով եւ կկազմի 2,816 միլիոն մարդ։