Մահապարտ կինը ահաբեկչություն է իրականացրել, կա 16 զոհ

Մահապարտ կինը ահաբեկչություն է իրականացրել, կա 16 զոհ

Սիրիական Մանբիջ քաղաքում 16 մարդ է զոհվել մահապարտ կին ահաբեկչի իրականացրած բռնարարքի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, զոհերից երեքը ամերիկացի զինվորականներ են եղել, 13-ը քաղաքացիական անձինք։ Ականատեսների վկայությամբ, ինչպես նաեւ տեսադիտարկիչ սարքերի արձանագրած կադրերի համաձայն, կինն ինքնապայթեցում է իրականացրել այն պահին, երբ փողոցով ամերիկացի զինվորականներ են անցնելիս եղել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։