Իրաքում ահաբեկիչներ են վնասազերծվել

Իրաքում ահաբեկիչներ են վնասազերծվել

Իրաքում անվտանգության ծառայության աշխատակիցները «Ւսլամական պետություն» խմբավորմանը պատկանող վեց ահաբեկիչների են ձերբակալել։ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրաքյան անվտանգության ուժերի տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, ԻՊ գրոհայինները ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստած եղել Քիրքուկ նահանգում, որը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ այնտեղ իրադրությունն ապակայունացնելու համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ խոշոր օպերացիան է, որը իրականացնում են իրաքյան կառավարական ուժերը Քիրքուկում։