Քանի տոկոսով է ավելացել անկանխկիկ գործարքների քանակը

Քանի տոկոսով է ավելացել անկանխկիկ գործարքների քանակը

2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ դրամ արժեքով։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ դրամով կամ 46.6%-ով:
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար–հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թ. 7 ամսում իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ դրամ արժեքով։ ՀԴՄ–ով իրականացված այս գործարքների ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1 %-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ դրամով կամ 7.7%-ով։