Եթե դա լինի, Երևանը կբեռնաթափվի

Եթե դա լինի, Երևանը կբեռնաթափվի

Եթե ամեն նախարարություն մի մարզ տեղափոխվի, թե՛ մարզերը կզարգանան, թե՛ Երևանը կբեռնաթափվի. օրինակ` ԿԳՄՍ-ն կարող է տեղափոխվել Գյումրի, Առողջապահության նախարարությունը` Վայոց Ձոր, ՏԿԵՆ-ը` Կոտայք, Շրջակա միջավայրի նախարարությունը` Տավուշ, և այսպես շարունակ: Այս մասին հայտարարել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։

«Մարզերից յուրաքանչյուրում նախարարության առկայությունը էապես կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը` այնտեղ ուղղելով նաև տնտեսական հոսքեր, նպաստելով համայնքների զարգացմանն ու բարեկարգմանը, նոր տնտեսական ակտիվության խթանմանը` կանխելով մարզերի դատարկման ահագնացող խնդիրը:
Հայաստանը միայն Երևանը չէ»,- նշել է նա։