ԱՄՆ-ն սկսել է արտադրել արգելված հրթիռներ

ԱՄՆ-ն սկսել է արտադրել արգելված հրթիռներ

Միացյալ Նահանգները սկսել է արտադրել այնպիսի հրթիռների մասեր, որոնք արգելված էին Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանզայի հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դեռեւս անշրջելի քայլեր չի ձեռնարկել այս փուլում, ուստիեւ եթե Ռուսաստանը պահպանի համաձայնագրի դրույթները, ապա ԱՄՆ-ն կարող է չեղարկել իր դուրս գալը համաձայնագրից։ Այդպիսով, ըստ փոխգնդապետ Բալդանզայի, միայն Ռուսաստանն է կրելու պատասխանատվությունը համաձայնագրի չեղարկման համար, եթե չվերադառնա վերջինիս ամբողջական եւ ստուգելի կատարմանը, ոչնչացնելով վեց ամսում իր այն համակարգերը, որոնք խախտում են համաձայնագրի դրույթները։