Սաֆարյանները՝ ՀԽ անդամի թեկնածուներ

Սաֆարյանները՝ ՀԽ անդամի թեկնածուներ

Կառավարությունը Հանրային խորհրդի անդմաների երկու նոր թեկնածու է առաջարկել։ Երկուսն էլ քաղաքագետ են՝ նույն ազգանունով։ Մեկը Ստյոպա Սաֆարյանն է, մյուսը՝ Արամ Սաֆարյանը։ Հանրային խորհրդից մեզ ասացին, որ նրանց թեկնածության հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։ Քիչ անց տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, սակայն օրակարգում նրանց թեկնածության հարցն ընդգրկված չէ, հավանաբար կքննարկվի եկող հինգշաբթի օրը։ Նկատենք, որ Հանրային խորհուրդը դեռ լիարժեք ձևավորված չէ, դրա համար էլ ուշանում է ՀԽ նախագահի նշանակումը։ Այս երկու թեկնածուների նշանակումից հետո կընտրվի նաև ՀԽ նախագահը։