Ս-400-ների գործարքը կիրականացվի․ Էրդողան

Ս-400-ների գործարքը կիրականացվի․ Էրդողան

Թուրքիան հաստատել է, որ չնայած ԱՄՆ աննախադեպ ճնշումներին, Ռուսաստանի հհետ ունեցած ռազմական մատակարարումների պայմանագիրը փոփոխության չի ենթարկվի ու կիրականացվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ ռուսական Ս-400 համակարգերը սկսելու են Թուրքիային տրամադրվել այս տարվա հուլիսից։