Եգիպտական անապատի եւս մեկ առեղծված է բացահայտվել

Եգիպտական անապատի եւս մեկ առեղծված է բացահայտվել

Եգիպտական անապատում դեղնականաչավուն ապակու ծագման առեղծվածը ուսումնասիրվում է արդեն մոտ 100 տարի։ Geology-ի հաղորդմամբ, գիտնականները պարզել են այս գաղտնիքը նույնպես։ Այսպես պարվել է, որ դեղնականաչավուն վառ երանգով ապակին, որը օգտագործվել է Թութանհամոն փարավոնի օրոք զարդեր պատրաստելու մեջ, ձեւավորվել է 29 միլիոն տարի առաջ սակայն, թե ինչպիսին է եղել ձեւավորման ընթացքը, մինչեւ վերջերս հստակ բացատրված չէր։ Առավել հավանական վարկածը համարվում էր կամ երկնաքարի ընկնելը այդ տեղանում, կամ մթնոլորտում ինչ որ մերձերկրային օբյեկտի պայթյունը, որի արդյունքում հսկայական գազ ու էներգիա է արտանետվել, որը կոչվում է նաեւ մթնոլորտային պայթյուն։ Իրավիճակը մի փոքր ավելի պարզվեց, երբ 2013-ին տեղի ունեցած այսպես կոչված Չելյաբինսկյան երկնաքարի անկումը, որը ուղեկվեց երկնաքարի փշրմամբ։ Գիտնականները հետազոտել է ապակու բաղադրությունը եւ այնտեղ հայտնաբերել ռեյդիտ անունով նյութ, որը եզակի միներալ է ու ձեւավորվում է հիմնականում երկնաքարի ու Երկիր մոլորակի բախման հետեւանքով առաջացած մեծ ճնշման ազդեցությամբ։ Արդյունքում եղած վարկածներից երկուսը դարձան տիրապետող, ինչպես նշել է հետազոտող խմբի ղեկավար Ահարոն Կավոսին։