Բարսելոնայում ձերբակալել են «Լիվերպուլի» երկրպագուների

Բարսելոնայում ձերբակալել են «Լիվերպուլի» երկրպագուների

«Լիվերպուլի» մի քանի ֆանատներ են ձերբակալվել Բարսելոնայում թույլ տված անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, մանրամասնելով, որ ձերբակալությունն իրականացվել է կատալոնական ակումբի եւ անգլիական «Լիվերպուլի» հանդիպման նախաշեմին։

Հիշեցնենք, որ երկու թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Ըստ հրապարակման, ձերբակալված ֆանատները հարձակվել են հյուրանոցի աշխատակցի վրա։

Նշվում է, որ տուժածի վնասվածքները եղել է բավական լուրջ եւ հարկ է եղել ցուցաբերելու բժշկական օգնություն։ Միջադեպի հետեւանքով, ընդհանուր առմամբ, չորս մարդ է վնասվածք ստացել, ընդ որում, մեկի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք։