Ռոհանին բարձրաձայնել է ԱՄՆ հետ բանակցությունների նախապայմանները

Ռոհանին բարձրաձայնել է ԱՄՆ հետ բանակցությունների նախապայմանները

Վաշինգտոնը պետք է ներողություն խնդրի իրանցի ժողովրդից եւ չեղյալ հայտարարի իր սանկցիաները, եթե ցանկանում է բանակցություններ Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նախագահ Ռոհանին մասնավորապես ասել է․ «Եթե նրանք մտածում են, որ բանակցությունները ելք է ստեղծված իրավիճակից, ապա նրանք պետք է չեղյալ հայտարարեն սանկցիաները եւ վերադառնան իրենց հանձնառությունների կատարմանը։ Եթե անկեղծ եք այն բանում, ինչ ասում եք, ապա պետք է չեղյալ հայտարարեք բոլոր սանկցիաները եւ ներողություն խնդրեք իրանցի ժողովրդից՝ սխալ գործողությունների համար, որ ձեռնարկել եք»։ Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների՝ ստեղծված գերլարված իրավիճակը հարթելու համար։