Խաղաղապահներ են զոհվել հարձակման հետեւանքով

Խաղաղապահներ են զոհվել հարձակման հետեւանքով

ՄԱԿ ութ խաղաղապահներ են զոհվել Մալիի հյուսիսում գտնվող Աբելկ համայնքում՝ տեղի ունեցած հարձակման հետեւանքով։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ Մալիի կայունության հարցերով հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագրության, հարձակման հետեւանքով եղել են նաեւ վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը Մալիում խաղաղապահների կազմ է տեղակայել 2013 թվականին՝ անվտանգության ոլորտում հատուկ խնդիրներ լուծելու համար։ 2018 թվականի դրությամբ առաքելությունում հաշվվում է 15 հազար մարդ։