Ինչո՞վ են զբաղված քաղաքապետարանի աղբահավաք մեքենաները

Ինչո՞վ են զբաղված քաղաքապետարանի աղբահավաք մեքենաները

Մեր ընթերցողներից մեկն ուշագրավ տեսանյութ է ուղարկել մեզ, որտեղ պարզ երեւում է, թե Երեւանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին պատկանող աղբահավաք մեքենան ինչպես է կանգնում աղբամանի մոտ, ապա առանց աղբը տեղափոխելու հեռանում։ Սրանք այն Կամազներն են, որ թանկ գներով Երեւանի քաղաքապետարանը ձեռք բերեց Ռուսաստանից, մեծ խաբարով բերեց Հայաստան եւ հայտարարեց, որ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները, հիմա արդեն իրենք են իրականացնելու աղբահանությունը։

Սակայն Երեւանի աղբահանության հարցում ոչ մի փոփոխություն չկատարվեց։ Փաստորեն, այս մեքենաները բուտաֆորիա են, իսկ քաղաքապետարանի Հիմնարկը չի կատարում իր պարտականությունը։