«Լիվերպուլը» հնարավոր է վաճառի Մուհամմեդ Սալահին

«Լիվերպուլը» հնարավոր է վաճառի Մուհամմեդ Սալահին

Անգլիական «Լիվերպուլ» ակումբը հնարավոր է վաճառի եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամմեդ Սալահին։ Այս մասին հայտնում է Le 10 Sport-ը։ Ըստ հրապարակման, անգլիական ակումբը պատրաստ է վաճառել եգիպտացուն, որպեսզի ձեռք բերվի կոտ-դ-իվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեին, ով ներկայումս խաղում է «Լիլում»։ Նշենք, որ անգլիացիները հնարավոր է հրաժեշտ տան եգիպտացուն, քանի որ վատացել են մարզիկի ու ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ անցյալ սեզոնին «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող , պարտության մատնելով «Տոտենհեմին» 2։0 հաշվով։ Անգլիայի առաջնությանը ակումբը հավաքեց 97 միավոր։ Սալահը լիվերպուլյան ակումբի կազմում մասնակցել է 104 հանդիպման, խփել 71 գոլ եւ իրացրել 29 հաջող փոխանցում։