Ստորագրությունները հավաքվել են, բայց արտահերթ նիստը հնարավոր է չկայանա

Ստորագրությունները հավաքվել են, բայց արտահերթ նիստը հնարավոր է չկայանա

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ դատական իշխանության նկատմամբ իշխանության նախաձեռնած գործողությունների վերաբերյալ խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։

 ԼՀ  խմբակցությունը առաջարկում է մայիսի քսաներկուսին արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ 

Չնայած ԲՀԿ-ական պատգամավորները միացել են ստորագրահավաքին, սակայն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հնարավոր է նիստը վաղը չկայանա, ինքը քարտուղարությունից տեղեկացել է, որ ներկայացված նախագծում որոշ տեխնիկական խնդիրներ կան եւ պետք է ԼՀԿ-ն շտկի։ Հնգօրյա ժամկետում շտկելու դեպքում  հնարավոր է հրավիրել նիստ։

Ի դեպ, «Իմ Քայլը» առարկություններ ունի նիստի օրակարգի վերաբերյալ եւ կարծում է, որ վարչապետի հայտարարությունը չպետք է քննարկվի, միայն դատական բարեփոխումների թեման։